ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Չմոռանաս ամենակարևորը՝ ե՛ս պիտի սպասեմ քեզ

Չմոռանաս ամենակարևորը՝ ե՛ս պիտի սպասեմ քեզ
08.05.2025 | 22:00

Գերմանիայում ուսանելիս, Կոմիտասը 5 -10 րոպե ուշանում է դասից։ Ներողություն է խնդրում ու ներս մտնում։ Զայրացած պրոֆեսորն ասում է․

- Այդ դու' պիտի սպասես ինձ, և ո'չ թե ես պիտի քեզ սպասեմ։

Կոմիտասի ձեռքերը դողում են և թղթերը թափվում են հատակին։ Պրոֆեսորի աչքն ընկնում է թափված թղթերի նոտաներին։

- Այս ի՞նչ նոտաներ են։

- Իմ գրածներն են ,- պատասխանում է վախվորած ուսանողը։

- Դե դուրս գնա և այլևս դասի չգաս, որ այլևս քեզ չսպասեմ։

Կոմիտասը դուրս է գալիս ու գլխիկոր հեռանում, պրոֆեսորն էլ՝ նրա հետևից:

Քիչ անց Կոմիտասը մի պանդոկ է մտնում, 5-6 րոպե անց, դուրս գալիս։

Պանդոկ է մտնում պրոֆեսորն ու հարցնում.

- Ո՞վ էր այցելուն և ի՞նչ էր ուզում։

- Մեր մշտական այցելուն է, մի կտոր հաց ու մի բաժակ թեյ է խմում, վճարում ու գնում է։

Պրոֆեսորը շարունակում է հետևել իր ուսանողին։ Շուտով մոտենում է մի տան ու ներս է մտնում, պրոֆեսորն էլ՝ հետևից։

- Ո՞վ է այս տղան, ի՞նչ է անում այստեղ,-հարցնում է տղային հետապնդողը։

- Արևելքից է, բայց բոլորովին չի նմանվում նրանց, համեստ է ու կարգապահ, ժամանակին է մուծում վճարումները։ Նրա մոտ շատ հյուրեր են գալիս, երաժշտություն լսելու։ Այսքանը։

Պրոֆեսորը բարձրանում է վերև, թակում դուռն ու ներս մտնում։ Անակնկալի եկած ուսանողն այլ բառ չի գտնում ասելու.

- Դուք իմ տա՞նը․․. Որքա՜ն կուզեի սուրճ ունենայի ու Ձեզ հյուրասիրեի։

- Ես ոչնչի կարիք չունեմ, եկա քեզ ասելու, որ այսուհետ դու կճաշես այս ճաշարանում,- ու պարզում է չեկը,- գրքեր կգնես այս գրախանութից, հագուստ՝ այս մյուսից, ահա չեկերը։ Եվ չմոռանաս ամենակարևորը՝ ե՛ս պիտի սպասեմ քեզ… դե մնաս բարով:

Լիլիթ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1298

Մեկնաբանություններ